211652_close_icon
views-count78020 դիտում article-date 17:14 24-05-2019

Հերթական թանկարժեք նվերը. 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար՝ Հայկ Սարգսյանին. NEWSPRESS.am

Օրերս հայտնի դարձավ, որ Beeline ընկերությունը 033 կոդով նոր հեռախոսահամարներ է թողարկել, և շատ կարճ ժամանակահատվածում աստղաբաշխական գներով դրանք վաճառվել են: Մասնավորապես, ընկերության թողարկած նոր կոդով 033 00 00 00 հեռախոսահամարը վաճառվել է 20 մլն դրամով, որը համարժեք է մոտ 40 հազար ԱՄՆ դոլարին։ [url=http://newspress.am/?p=96487&l=am%2Fhertakan%20tankargeq%20nvery%2020%20mln%20dram%20argoxutyamb%20heraxosahamar%D5%9D%20hayk%20sargsyanin&fbclid=IwAR1tXFBuYm7pHZd39Rc04ApNgwfsO8wcAmC6NlM25FPcEBDHBJH44b2lxzQ]NEWSPRESS.am[/url]-ին հայտնի է դարձել, թե ով է գնել այդ գերթանկարժեք հեռախոսահամարը և ում համար: Պարզվում է՝ քարտի գնորդը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, ում համար նախկինում պատգամավոր հորեղբայրը թաղապետի պաշտոնը «բրոնյա» էր արել, պահել տարիներ ի վեր, մինչև վերջինս կդառնար 25 տարեկան: Նա այդ հեռախոսահամարը գնել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի համար՝ որպես նվեր: Թեև դեռ պարզ չէ, թե ինչու է Հայկ Սարգսյանն արժանացել Սամվել Ալեքսանյանի եղբորորդու ուշադրությանը, սակայն ակնհայտ է, որ ամեն մի մարդու, թեկուզև ընկերոջ ու բարեկամի, հենց այնպես թանկարժեք նվերներ չեն տալիս: Կօգտագործի՞ Հայկ Սարգսյանն իր ստացած նվերը, թե՞ ոչ՝ ժամանակի հարց է: Ժամանակը թերևս բացահայտի նաև, թե ինչո՞ւ է նա այդչափ թանկարժեք նվերներ ստանում: Մանրամասներն՝ [url=http://newspress.am/?p=96487&l=am%2Fhertakan%20tankargeq%20nvery%2020%20mln%20dram%20argoxutyamb%20heraxosahamar%D5%9D%20hayk%20sargsyanin&fbclid=IwAR1tXFBuYm7pHZd39Rc04ApNgwfsO8wcAmC6NlM25FPcEBDHBJH44b2lxzQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր