211652_close_icon
views-count40024 դիտում article-date 21:20 08-02-2022

Արիանա Հովսեփյանը դատարանում հաղթեց Հայկ Սարգսյանին. Newspress.am

Դատարանը մերժել է Հայկ Սարգսյանի հայցն ընդդեմ Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի։ Այս մասին Newspress.am-ի հետ զրույցում ասաց Արիանա Հովսեփյանի փաստաբան Գարիկ Սահակյանը։ Նա տեղեկացրեց, որ 02.02.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է քաղաքացիական գործն ըստ հայցի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Զարեհի Սարգսյանի ընդդեմ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի «Նյուզ պրես» կայքի Արիանա (Արմենուհի) Լյովիկի Հովսեփյանի զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջի մասին։

Դատարանը կայացրել է վճիռ, որով գտել է, որ Հայկ Զարեհի Սարգսյանի հայցն անհիմն է և ենթակա մերժման։ Դատարանը Հայկ Սարգսյանից հօգուտ Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի բռնագանձել է նաև դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր