211652_close_icon
views-count3823 դիտում article-date 13:11 24-02-2016

Չեմպիոնների լիգա. Լիոնել Մեսին անկասելի էր, Տուրինում «Յուվենտուսը» հրաշք գործեց. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթեց «Արսենալին»: Ամեն ինչ այս խաղում արեցին Արսեն Վենգերի սաները` հաջողության հասնելու համար: Որոշ դրվագներում լոնդոնցիները կարող էին գրավել մրցակցի դարպասը, սակայն նրանց պակասում էր սառնասրտությունը: Այն, ինչը կատալոնացիները ցույց տվեցին: Դասական ոճի հակագրոհից հետո խաղի հաշիվը 71-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսին: Ընդ որում, սա նրա առաջին գոլն էր Պետեր Չեխին: Քիչ անց կատալոնացիները 11մ. հարվածի իրավունք ստացան և Մեսին վստահ իրացրեց այն` 2:0: Այս դիմակայության հաղթողի հարցը կարելի է լուծված համարել: Իսկ մյուս դիմակայության` «Յուվենտուս»-«Բավարիա», հաղթողի հարցը հետաձգվեց մինչև պատասխան հանդիպում: Գվարդիոլայի սաները գերազանց հանդիպումը սկսեցին տարածքային և խաղային շոշափելի առավելություն ունեին, սակայն միայն 42-րդ րոպեին Տոմաս Մյուլերը բացեց խաղի հաշիվը: 55-րդ րոպեին Արիեն Ռոբենը գեղեցիկ անցումից հետո շեշտակի հարվածով նորից գրավեց Բուֆոնի պաշտպանած դարպասը: Թվում էր, թե այստեղ անակնկալներ չեն լինի, սակայն տուրինցիները կարողացան բեկում մտցնել խաղում` հիմնականում Ալեգրիի կատարած փոփոխությունների շնորհիվ: Նախ, «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կարողացավ «թրջել» հաշիվը, իսկ 76-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ստուրարոն, որը նոր էր խաղադաշտ մտել: Ոչ-ոքի` 2:2, և թեպետ «Բավարիան» մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ պատասխան խաղում ունի առավելություն, սակայն ամեն ինչ կորոշվի Մյունխենում: Նշենք, որ պատասխան հանդիպումները կկայանան մարտի 16-ին: [b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր [/b]«Արսենալ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:2 Լիոնել Մեսի, 71, 83 (11մ) «Յուվենտուս» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:2 Պաուլո Դիբալա, 63, Ստեֆանո Ստուրարո, 76 – Թոմաս Մյուլեր, 42, Արյեն Ռոբեն, 55
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր