Թվով հինգ աղբատար նոր մեքենաները սկսել են աղբի հավաքումը մայրաքաղաքի վարչական շրջաններից
Հինգ աղբատար մեքենաները, որոնք վերջերս ձեռք բերեց Երեւանի քաղաքապետարանը, այսօր սկսել են աղբը հավաքել մայրաքաղաքի վարչական շրջաններից։ 18, 19 եւ 22 տոննա բեռնատարողությամբ մեքենաները աղբը կհավաքեն այն հատվածներում, որտեղ անհրաժեշտություն կլինի։
Համապատասխանաբար, աղբահանության օպերատորի թերացման պատճառով քաղաքապետարանի աղբատարերի օգնությaմբ տարված աշխատանքների ծավալի չափով օպերատորին տրամադրվելիք գումարից պահումներ կարվեն։
Քաղաքը նախատեսում է ձեռք բերել եւս շուրջ 20 աղբատար մեքենան եւ մի քանի հազար աղբաման։ Այսպիսով, Աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկը փաստացի կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը։
[b] Երևանի քաղաքապետարան[/b]