Թափված տերևների հավաքումը` շաբաթօրյակների առաջնահերթ անելիքների թվում
Նոյեմբերի 14-ին մայրաքաղաքում կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին նախորդող սանմաքրման և աղբահանության հիմնական նպատակը թափված տերևների հավաքելն ու տեղափոխելն է:
Տեղային շաբաթօրյակներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, որոնց կանաչապատման ձեռնարկությունների ուժերով զուգահեռաբար նաև ծառատունկի նախապատրաստական աշխատանքներ են ընթացել:
Չնախատեսված վայրերում աղբ դատարկելու դեպքերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով նախորդ շաբաթ ևս կազմվել են վարչական արձանագրություններ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]