Վասիլի Ուտկին. Հիասթափված եմ Մխիթարյանի հետ կապված իրավիճակից
Ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը հայտնել է, որ չի թռչելու Բաքու՝ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը:
«Ես խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակից: Ինքնաթիռի տոմսերը ետ եմ հանձնել, խաղի տոմսը կպահեմ ինձ՝ որպես ապուշության և անասնականության հիշատակ՝ համեմված ագահությամբ», ասել է Ուտկինը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը բաց է [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/21/1125350/]թողնելու [/url]Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը: