Վասիլի Ուտկին. «Սպարտակի» իրական տերը ոչ թե Ֆեդունն է, այլ Վագիթ Ալեքպերովը
Ռուսական «НТВ-Плюс» մարզական հեռուստաալիքների գլխավոր խմբագիր և հայտնի հեռուստամեկնաբան Վասիլի Ուտկինը պատմել է, թե «Լուկօյլ» ընկերության նախագահ, միլիարդատեր Վագիթ Ալեքպերովը ինչ դեր ունի Մոսկվայի «Սպարտակի» կառավարման համակարգում:
«Պարոն Ալեքպերով: Միգուցե, բավական է՞: «Սպարտակը» հենց ձերն է ու ուրիշ ոչ մեկինը: Ֆուտբոլային ակումբը ապրանք է, միգուցե՝ հիմար ապրանք, բայց բոլոր դեպքերում պետք է այդ ապրանքը ինքնուրույն կառավարել:
Բավական է կեղծ դեմքերի ետևում մնալ: Դուրս եկեք բեմ: «Սպարտակի» տերը Ալեքպերովն է, ոչ թե՝ Լեոնիդ Ֆեդունը: Խոսքը ձերն է, որոշեք», հայտարարել է Ուտկինը:
Նշենք, որ Լեոնիդ Ֆեդունը, որը ներկայումս հանդիսանում է «Լուկօյլի» փոխնախագահը, «Սպարտակի» տնօրենների խորհրդի նախագահն է 2004 թվականից: