Վասիլի Ուտկին. Տինա Կանդելակիի ղեկավարությամբ աշխատելը ստորացուցիչ է
«НТВ-Плюс» մարզական ալիքների գլխավոր խմբագիր, հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկին հայտարարել է, որ իր մասնագիտությամբ այլևս չի աշխատելու:
Ուտկինը հրաժարվել է աշխատել «Матч ТВ» նոր հեռուստաընկերությունում՝ Տինա Կանդելակիի ղեկավարությամբ, համարելով նման հեռանկարը ստորացուցիչ:
«Մարզական ալիքում աշխատել Տինա Կանդելակիի ղեկավարությամբ ստորացուցիչ է: Դա մեր մասնագիտության դավաճանություն կլինի», ասել է Ուտկինը:
«Խնդիրը անձերի մեջ չէ: Նողկալիության զգացում կա: Դա պարզապես զայրացուցիչ է: Ոչ ոք այդպես պարզունակ, գորշ և նողկալի կերպով չի արտահայտվում, ինչպես՝ Տինան: Դա աղետ է, դա նողկալի է: Սա այն է, ինչ մեզ սովորացրել են ընտանիքում, ըմբոստանալ էժանագին կեղծավորության, կարիերիզմի դեմ», ասել է Ուտկինը: