Վասիլի Ուտկին. Տինա Կանդելակին պետք է ներողություն խնդրի, նա ստորացրել է մեզ
«НТВ-Плюс» մարզական հեռուստաալիքների գլխավոր խմբագիր Վասիլի Ուտկինը արձագանքել է հանրահայտ հեռուստահաղորդավարուհի Տինա Կանդելակիի այն հայտարարությանը, որ մարզական «Матч ТВ» նոր ալիքի գլխավոր պրոդյուսեր նշանակվելով, ամեն ինչ զրոյից է սկսում:
«Տինային հետաքրքիր է խոշոր մարզական խմբագրությունը ստեղծել «զրոյից»: Օքեյ: Քսան տարին ջուրն ընկավ: Ես երևի, գնամ: Զրոյից, ապշել կարելի է:
Ես կորպորատիվ կարգապահ մարդ եմ: Սակայն «խմբագրությունը զրոյից»՝ դա ստորացուցիչ է: Ես պարտավոր եմ դա հրապարակավ ասել, ու ինչ ուզում է, թող լինի:
Եթե նոր աշխատակազմը զրոյից է, ուրեմն՝ հինը ես եմ արել: Հնի հետ էլ աղբարկղ կգնամ: Լինում է:
Պետք է ներողություն խնդրել, Տինա Գիվիևնա: Սխալ եք: Այո, ես խախտում եմ կորպորատիվ էթիկան: Բայց ես պարտավոր եմ պաշտպանել իմ թիմին, ես այն հայտարարությամբ չեմ հավաքել», գրել է Ուտկինը: