211652_close_icon
views-count1073 դիտում article-date 13:19 21-05-2019

Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին կվարեն հունիսին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հունիս ամսին կանցկացվի Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության երկրորդ նիստը: Այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Օրը դեռ հստակ չէ, բայց հունիսին Բրյուսելում կայանալու է ՀՀ-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը: Այն վարելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին»,- ասաց Նաղդալյանը:

Նմանատիպ նյութեր