1485 դիտում
13:45 27-09-2019
Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Նախարար Մնացականյանը իր երախտագիտությունն է հայտնել բարձր ներկայացուցիչ Մոգերինիին՝ իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար:
Նախարար Մնացականյանը և բարձր ներկայացուցիչ Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը արժևորել են ՀԸԳՀ-ն՝ որպես ընդհանուր կարևոր ձեռքբերում և գնահատել են վերջինիս դերը՝ որպես ԵՄ կողմից Հայաստանում մեկնարկած բարեփոխումներին աջակցելու, ԵՄ հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևոր գործիք: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է մարդկանց միջև շփումների խթանման և ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի ազատականցման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնահերթությունը հայկական կողմի համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի համար ԱլԳ ոչ թե ԵՄ երկրների հետ հարևանության ձևաչափ է, այլ աշխարհագրորեն Եվրոպայի արևելյան մասում գտնվող երկրների հետ համագործակցության հարթակ՝ հիմնված եվրոպական ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ Բարձր հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների և սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2727 դիտում
14:07 10-02-2020
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
814 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր