Մարտի 1-ին Հայաստան կայցելի ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին
Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան|ի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ֆեդերիկա Մոգերինիին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: