Մարզպետների ընտրության հարցը դարձյալ չի լուծվում . «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Տարածքային կառավարման մասին» օրենքի նոր նախագիծ:
Այս օրենքը գրեթե ոչնչով չի տարբերվում գործողից, որովհետև օրենքով այդպես էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը, և մարզպետին նշանակելու ու ազատելու է կառավարությունը:
Մինչդեռ գրեթե բոլոր ժողովրդավարական երկրներում մարզպետները ընտրվում են մարզի բնակիչների ուղիղ ընտրության միջոցով, որովհետև միայն մարզի բնակչության վստահության քվեն ունեցող մարդը կարող է հաշվետու լինել իր ընտրողների և ոչ թե նշանակողների առաջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]