8519 դիտում
09:50 31-05-2018
Հունիսի 1-ին կքննարկվի 6 նոր մարզպետների նշանակման հարցը. անունները հայտնի են. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության հունիսի 1-ին կայանալիք նիստում կորոշվի 6 մարզերում նոր մարզպետների նշանակման հարցը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքում տեղադրված առաջիկա նիստի օրակարգից:
Օրակարգում ընդգրկված են Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին պաշտոնից ազատելու մասին հարցերը։
Նրանց փոխարեն առաջարկվում է Արագածոտնի նոր մարզպետ նշանակել ՀՅԴ անդամ, նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին, Արարատի մարզպետ՝ Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանին, Կոտայքի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին, Տավուշի մարզպետ` Վահե Ղալումյանին, Շիրակի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Սարուխանյանին, Գեղարքունիքի մարզպետ` 2017թ. ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
991 դիտում
17:29 25-10-2024
Արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կքննարկվի ՔՊ կոլեգիայի նիստում. պատգամավոր
30916 դիտում
10:19 08-06-2018
Հայտնի են Արմավիրի և Սյունիքի նոր մարզպետների անունները. կառավարության նիստում նոր նշանակումներ են սպասվում
2615 դիտում
18:42 07-05-2014
Հայտնի է Արարատի և Կոտայքի նոր մարզպետների անունները
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան