211652_close_icon
views-count6845 դիտում article-date 09:46 17-02-2018

Ինչո՞ւ մինչև աղմուկ բարձրացնելը չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարող տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակն էր: Միջադեպից հետո Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրենք խնդիրը կարգավորելու հարցով բազմիցս դիմել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին (որն, ի դեպ, մինչ այս, 13 տարի է` ՔԿԾ պետի տեղակալն էր) հարցրել է՝ ինչո՞ւ այս ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունն այդպես էլ չի փորձել կարգավորել խնդիրը: «Ես տեղակալ եղել եմ ուրիշ գծով, տնտեսական գծով տեղակալը ես չեմ եղել: Դա իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում, որ մանրամասները ես իմանայի: Սա պայմանավորված աշխատանք էր, որը կատարվեց»,- արդարացել է նա: Միայն թե, հետաքրքիր է, որքան էլ Հովհաննիսյանը ՔԿԾ տնտեսական գծով տեղակալ չի եղել, այնուամենայնիվ, եղել է այդ համակարգի աշխատող, հետևաբար՝ պետք է տեղյակ լիներ խնդրին` իր հերթին պատասխանատվություն կրելով կատարվածի համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր