211652_close_icon
views-count15701 դիտում article-date 23:22 20-05-2019

Վերաքննիչ դատարանն արձագանքել է Վազգեն Ռշտունու մասին հայտարարություններին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու վերաբերյալ մամուլում արված հրապարակումների մասին աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու անվան հետ կապված տարածվող ցանկացած տեղեկատվություն ՀԵՐՅՈՒՐԱՆՔ Է և ՍՈւՏ։ Դատավորի պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր նա ներկայացրել է իր գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ բացեք, տեսեք։ Ավելին՝ օրեր առաջ ներկայացրել է նաև 2018 թվականի հայտարարագիրը։ Իսկ 2018 թվականի հայտարարագիրը ձեր կողմից չնշելն ուղղակի ապացուցում է այն, որ զրպարտող այս տեղեկություններ տարածելուն պատրաստվել եք նախապես՝ դեռ օրեր առաջ՝ նպատակ հետապնդելով վարկաբեկել նրան։ Վազգեն Ռշտունին ինքն է մշտապես պայքարել կոռուպցիայի դեմ, իր օրինական աշխատանքով ու կամքի ուժով միշտ ապացուցել է, որ անաչառ և արդար դատավոր է, ում աշխատանքի միակ ուղենիշը մարդու իրավունքներն են և ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Կոռումպացված դատավորների այլ տեղ փնտրեք, իսկ հասարակությանն ապակողմնորոշելուց առաջ լավ տեղեկացեք ում մասին ինչ եք տարածում։ Չհամարձակվե՛ք ձեր կեղտոտ գրառումներով արատավորել նրա անունը։ Բոլորդ պատասխանատվության եք ենթարկվելու ձեր զրպարտող հայտարարությունների համար»։

Նմանատիպ նյութեր