11957 դիտում
11:51 20-05-2019
Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին. Արայիկ Հարությունյան
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի է ունենում ՀՀ-ում:
Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ:
«Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության և հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին ևս այդ հարցում լինել սկզբունքային: «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Կուսակցության նախագահն ընդգծել է, որ առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական: Նրա խոսքով, ունենալով արտաքին վտանգ, այսօր տեսնում ենք, թե ինչպես են տարբեր գործոնների ազդեցությամբ փորձում ջլատել մեր ուժերը, պառակտելով ներքին միասնականությունը՝ փորձում վերջակետ դնել Ղարաբաղյան խնդրին:
«Մենք միայն միասնականությամբ կարող ենք պայքարել՝ համախմբվելով մեր ազգային գաղափարների շուրջ»,- հավելել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
358 դիտում
16:29 24-04-2024
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան
1400 դիտում
16:23 24-04-2024
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենավաճառություն է տեղի ունենում.անհնազանդության ակցիաներ ենք սկսում.«Համահայկական ճակատ» շարժում