96880 դիտում
14:21 30-08-2021
ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ Ժողովրդի կողմից կարճ ժամանակում դրական գնահատանքի արժանացած Երևանի գնդի պարեկներն անցնում են ուժեղացված ծառայության. ինչո՞ւ էր փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանն այցելել Երևանի գունդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով նոր ուսումնական տարվան ընդառաջ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության։
Այսօր՝ օգոստոսի 30-ին, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանն այցելեց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, որտեղ շարային ստուգատես էր։
Փոխոստիկանապետին կատարված աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը։
Այնուհետև Կ. Ցուցուլյանը Ա Ումրշատյանի և գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի ուղեկցությամբ ստուգեցին պարեկների արտաքին տեսքը, ավտոմեքենաների վիճակը, որից հետո փոխոստիկանապետը հստակ հանձնարարականներ տվեց, որ պարեկները այսօրվանից անցնում են ուժեղացված ծառայության և պետք է իրենց ծառայությամբ ապացուցեն, որ այս կարճ ժամանակում հանրության դրական գնահատականը իրատեսական է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 558+
558+