Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
Վրաստանում այսօր՝ մայիսի 19-ին, մեկնարկել են 5 քաղաքների քաղաքապետերի և 8 քաղխորհուրդների արտահերթ ընտրությունները: Այս մասին հայտնում է apsny.ge-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Զուգդիդի քաղաքում առաջադրվել է Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը:
Ընտրություններին ընդհանուր առմամբ 402 000 քաղաքացի կմասնակցի: