2347 դիտում
11:58 09-03-2014
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Հայաստանի թվով 53 համայնքներում
Այսօր` մարտի 9-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 43-ում` ավագանու անդամի ընտրություններ: Համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 93 քաղաքացի, որոնցից մերժվել է միայն մեկի գրանցումը` ընտրական գրավի վճարման անդորրագիրը չներկայացնելու հիմքով: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 28 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն 64 թեկնածուներ:
Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 329 քաղաքացի: Սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 19 թեկնածուի կողմից:
2014թ. մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 21-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 15-ում` 2 թեկնածու, 3-ում` 3 թեկնածու և 1-ում` 4 թեկնածու:
Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 310 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:
Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 14-ը մինչև 40 տարեկան են, 44-ը` 40-60 տարեկան և 6-ը` 60 և ավելի: Ավագանու անդամի 310 թեկնածուներից 125-ը մինչև 40 տարեկան են, 160-ը` 40-60 տարեկան և 25-ը` 60 և ավելի:
Նմանատիպ նյութեր
2629 դիտում
09:52 05-12-2021
Հայաստանի մի շարք համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
4040 դիտում
11:58 18-06-2017
Հանրապետության 10 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում. ԿԸՀ
1846 դիտում
12:04 10-04-2022
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արցախի 5 համայնքներում
Այս բաժնից
802 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1159 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
829 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը