211652_close_icon
views-count93677 դիտում article-date 13:14 18-05-2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Կոտայքի ռազմական ոստիկանության բաժին են բերման ենթարկել «Ճռո Ռաֆոյի» տղային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 17-ին, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկելով անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ, այնուհետև համագործակցելով Կոտայքի ռազմական ոստիկանության իրենց գործընկերների հետ, հայտնաբերել են Կոտայքի մարզի մի քաղաքացու և բերման ենթարկել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացին Հրազդան քաղաքի բնակիչ Գոռ Առաքելյանն է, ում նկատմամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեությամբ այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը) և 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը ձերբակալվել է։ Նա ֆիզիկապես և հոգեպես համարվել է առողջ անձ, ձեռք է բերել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող եզրակացություն և նա գիտակցաբար իմացել է, որ ձեռք բերված փաստաթուղթը հանդիսանում է կեղծ և այ կեղծ փաստաթուղթը նա ներկայացրել է ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովին և փաստաթղթեր կեղծելու ճանապարհով անցյալ տարվա հուլիսին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի, ինչի հիման վրա էլ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանի հայրը Հրազդանում հայտնի «Ճռո Ռաֆոն է»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր