211652_close_icon

Փաշինյանն այս գործի քավորն է. Արմեն Աշոտյանը՝ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին. «Ժողովուրդ»

views-count6170 դիտում article-date 10:01 18-05-2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կապ չունի «Մարտի 1»-ի բացահայտման հետ: «Այս գործը զավեշտալի է: Այն լակմուսային թուղթ է` հասկանալու համար, թե ով ով է։ Նիկոլ Փաշինյանը այնքան ոխերիմ ու չարամիտ պետք է լինի, որ չների այն մարդկանց, ովքեր Քոչարյանի դեմ իրականացվող ապօրինություններին դեմ քայլեր կձեռնարկեն»,- պնդել է Աշոտյանը` հավելելով, որ այդ պրոցեսը բացառապես քաղաքական է:- «Ինձ դժվար է մեղադրել քոչարյանական լինելու մեջ. ես ունեմ առանձին քաղաքական թիմ: Բայց լռել այն ժամանակ, երբ երկրումդ, թողած բազմաթիվ այլ ներքին և արտաքին լրջագույն խնդիրներ, հարուցել են նման քրեական գործ, լուրջ չի»: Ա. Աշոտյանը նաև հայտարարել է, որ Փաշինյանն այս գործի քավորն է: «Դրա մասին են վկայում հայտնի ձայնագրության հայտնի դրվագները, որոնք այդպես էլ չհերքվեցին»,- մեկնաբանել է ՀՀԿ-ական գործիչը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր