211652_close_icon
views-count1793 դիտում article-date 23:30 17-05-2019

Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը ստացավ իր հյուպատոսական գործողություններ իրականացնելու՝ Ուկրաինայի կառավարության հատուկ թույլտվությունը

Մայիսի 17-ին Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում ստացավ Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերում հյուպատոսական գործողություններ իրականացնելու Ուկրաինայի կառավարության հատուկ թույլտվությունը՝ էկզեկվատուրան։ Պաշտոնական փաստաթուղթն Ուկրաինայի ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության գլխավոր տնօրեն Վոլոդիմիր Շկուրովի և ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի ներկայությամբ գլխավոր հյուպատոսին հանձնեց հյուպատոսական ծառայության գլխավոր վարչության փոխտնօրեն Վալերիյ Լոբաչը: Արարողությանը շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Գևորգ Պետրոսյանը։ Հայ դիվանագետը ներկաներին վստահեցրեց, որ իր իրավասության ներքո գտնվող հյուպատոսական տարածաշրջանում կիրականացնի 1963 թվականի Վիեննայի՝ Հյուպատոսական կապերի մասին կոնվեցիայով նախատեսված գործառույթներն՝ ի պաշտպանություն այդ մարզերում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի, ինչպես նաև՝ միջոցներ կձեռնարկի Հայաստանի և տարածաշրջանի միջև կապերի և գործակցության ընդլայնման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր