211652_close_icon
views-count5031 դիտում article-date 22:40 19-12-2017

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Խերսոնում Խաչքարի բացման արարողությանը

Դեկտեմբերի 18–ին Խերսոնում՝ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Խերսոնի քաղաքապետարանի աջակցությամբ և Ուկրաինայի Հայերի Միության (ՈՒՀՄ) կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողությունը, որին մասնակցում էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոն, Խերսոնի քաղաքյին խորհրդի պատգամավորներ, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ-ի Խերսոնի, Կիրովոգրադի, Նիկոլաևի մարզային կառույցների նախագահներ և անդամներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: Գլխավոր հյուպատոս Ղուլյանն իր ելույթում բարձր գնահատեց ՈւՀՄ-ի՝ ի դեմս նախագահ Վիլեն Շատվորյանի, կատարած աշխատանքները հայապահպանության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում: Շնորհակալությունը հայտնելով Խերսոնի քաղաքապետին աջակցության համար` Հայկ Ղուլյանը հույս հայտնեց, որ երկու երկրների վարչատարածաքային միավորների միջև համագործակցությունը չի սահմանափակվի միայն մշակույթի ոլորտով, այլ նաև կներառի առևտրատնտեսական և այլ ոլորտներ՝ ի բարորություն եղբայրական ժողովուրդների: Խաչքարի օծման արարողության ավարտից հետո ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքային հանդիպում ունեցավ Խերսոնի քաղաքապետի հետ, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր՝ այդ թվում տեղակայված խաչաքարին հարող տարածքը Հայկական պուրակ անվանակոչելու հնարավորությունը: Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանում անցկացվելիք Էքսպո ցուցահանդեսներին ու գործարար համաժողովներին Խերսոնի պատվիրակությունների մասնակցության հնարավորությանը: Կողմերը քննարկեցին նաև արդյունաբերության և նավահանգիստների շահագործման ոլորտներում հնարավոր փոխշահավետ ներդրումներին վերաբերող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր