Մինսկում չինական փողերով կկառուցվի գերժամանակակից ազգային ստադիոն
Բելառուսի կառավարությունը Չինաստանի հետ պայմանագիրը վավերացրել է, համաձայն որի Մինսկում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանեցնող Ազգային ֆուտբոլային ստադիոն և լողավազան:
Չինաստանը խոստացել է շինությունների համար հատկացնել մոտ 180 միլիոն դոլար: Դա չինական կողմի երախտիքի քայլն է, որ իրավունք է ստացել Բելառուսի տարածքում իրականացնել տնտեսական խոշոր նախագծեր:
Ըստ նախագծի, ստադիոնը նախատեսված է 33 հազ. հանդիսականի համար, իսկ լողավազանը՝ 6 հազար: