Իրանցի երկրպագուհին, որը փորձել էր ստադիոն մտնել, ինքնահրկիզվել է
Իրանցի երկրպագուհին Սահար Խոդայարին ինքնահրկիզվելուց հետո մահացել է հիվանդանոցում:
Նա Թեհրանում ինքնահրկիզվել էր այն բանից հետո, երբ նրա հանդեպ դատական նիստը հետաձգվել էր: Երկրպագուհու հանդեպ քրեական գործ էր հարուցվել, որ նա տղամարդու անվան ներքո փորձել էր ֆուտբոլի ստադիոն մտնել:
Նշվում է, որ նա լսել էր, թե ինչպես են քննարկում իր հնարավոր պատիժը՝ կես տարուց մինչև 2 տարվա ազատազրկում:
Դատարանի շենքից դուրս գալուց անմիջապես հետո նա իրեն հրկիզել էր: Մի քանի օր անց նա մահացել է հիվանդանոցում: Սահարին ձերբակալել էին մարտ ամսին, երբ նա փորձել էր ներկա լինել «Էսթեղլալի» հանդիպմանը:
Իրանում կանանց արգելել են այցելել մարզական միջոցառումներին 1981 թվականից: Արգելքը ժամանակավորապես հանվել էր 2018թ. աշխարհի առաջնության խաղերը ստադիոններում հեռարձակելու ժամանակ: Այդ առաջնությանը մասնակցում էր նաև Իրանի հավաքականը: