Արմեն Գրիգորյան. Ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մարզիկները լավագույնս ներկայացնեն Հայաստանը
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց սուսերամրատի Հայաստանի առաջնությունը:
«Հայաստանի առաջնությունից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականը: Տարվա սկզբից աշխատանքներ են տարվում մայիսին Բուլղարիայում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար: Դրան կհաջորդեն հունիսին Գերմանիայում անցկացվելիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունը և աշխարհի առաջնությունը սեպտեմբերին:
Մեր լավագույն մարզիկներ Էմմա Պողոսովան և Մայքլ Հովհաննիսյանը կմասնակցեն հավաքների: Էմման կմարզվի Ռումինիայի հավաքականի հետ, իսկ Մայքլը՝ Ռուսաստանի, որպեսզի նախապատրաստվեն առաջիկա Եվրոպայի առաջնությանը:
Ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մարզիկները լավագույնս ներկայացնեն Հայաստանը»,- նշեց Արմեն Գրիգորյանը: