211652_close_icon
views-count18219 դիտում article-date 23:40 16-05-2019

Գերմանիայում 5 տեղանոց թռչող տաքսի է փորձարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 4-ին հաջողությամբ ավարտվել են 5 տեղանոց թռչող տաքսու նախատիպի փորձարկումները: Այդ մասին հայտնի է դարձել YouTube-ում տեղադրված տեսանյութի շնորհիվ: Նոր տրանսպորտային միջոցը ստեղծել է Lilium ընկերությունը, որին էլ պատկանում է նախագիծը: Այն հիմնադրվել է 2015թ.-ին՝ 4 ընկերների համագործակցությամբ: Ընկերությունը զարգացնում է օդային տրանսպորտի նորարարական ծառայությունների ոլորտը: Նշվում է, որ նախագիծը նպատակ ունի ստեղծելու ավելի մատչելի և հարմար տրանսպորտային միջոց, որն ավելի արագ կգործի քան ավտոմեքենան: 5 տեղանոց օդային տաքսին հագեցած է 36 ռեակտիվ էլեկտրական շարժիչներով, որոնք հնարավորություն են տալիս ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարել, իսկ տաքսու առավելագույն արագությունը կազմում է 300կմ/ժ: Lilium ընկերությունը օդային տաքսու ծառայությունները կմատուցի 2025թ.-ից՝ ողջ աշխարհով մեկ: Պատվերները կընդունվեն համապատասխան հավելվածի օգնությամբ, ինչպես դա արվում է այսօր՝ սովորական տաքսիներ պատվիրելու դեպքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր