2080 դիտում
09:01 16-05-2019
Նոր դիմակայություն Արմեն Սարգսյանի և «Իմ քայլի» միջև. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի և ԱԺ մեծամասնության միջև ևս մեկ դիմակայություն է սպասվում: Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Ու սա այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է այդ պաշտոնին տեսնել միայն փաստաբան Վահե Գրիգորյանին՝ ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործով տուժածների ներկայացուցչին:
Ավելին՝ ԱԺ իշխող մեծամասնությունը ոչ մեկ անգամ է ուղղակի և անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միևնույն է, մերժելու են: Ու չնայած Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահի ներկայացնելիք հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունն այլ մարդու է տվել՝ այդպես հակադրվելով խորհրդարանական մեծամասնությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունում այս հարցը թեև դեռ չի քննարկվել, սակայն նրանք հակված են առաջիկայում դեմ քվեարկել նաև Վաղարշյանին, ինչպես վերջին անգամ դեմ էին եղել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11913 դիտում
15:48 20-04-2018
Պուտինն ու Թրամփը 100%-ով թույլ չեն տա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև զինված դիմակայություն. Ս. Լավրով
1881 դիտում
22:06 22-04-2014
«Բավարիա» - «Ռեալ» դիմակայություն ում ֆավորիտ չկա. Խաբի Ալոնսո
1761 դիտում
16:13 16-03-2016
«Ատլետիկո»-ՊՍՎ. Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում առաջին անգամ գրանցվել է գոլազուրկ դիմակայություն. տեսանյութ:
Այս բաժնից
457 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
616 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
433 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»