211652_close_icon
views-count1475 դիտում article-date 20:35 15-05-2019

Ֆելիքս Ցոլակյան. Կայուն զարգացումը պահանջում է ամենօրյա աշխատանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կայուն զարգացումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք կարողությունների զարգացման ուղղությամբ»,-Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ 2019» շրջանակներում կայացած բարձրաստիճան երկխոսության ընթացքում իր ելույթում նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարն արձանագրել է, որ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը գերազանց կազմակերպված գլոբալ պլատֆորմի շրջանակներում ընթացող նման բարձր մակարդակի երկխոսության ժամանակ: «Հայաստանում առկա են բազմաթիվ բնական աղետների ռիսկեր, սակայն ամենանշանակալին երկրաշարժերի վտանգն է: Անցած տարի, երբ հայ ժողովուրդը նշում էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը, մենք պատիվ ունեցանք ընդունել ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը, որի շրջանակներում ընդունվեց Երևանյան հռչակագիրը: Այն հավաստում է աղետների ռիսկերի դասակարգման, գնահատման և մոդելավորման լավագույն փորձի տարածման, ուսուցողական ծրագրերում դրանց կիրառման, բնակչության իրազեկման կարևորությունը»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը: Իր ելույթում նախարար Ցոլակյանը անդրադարձել է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում Հայաստանի ձեռքբերումներին: Նախարարը կարևորել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում դերակատարների ամբողջական ընդգրկման անհրաժեշտությունը, որի համար կարող են հիմք հանդիսանալ ԱՌՆ օրենսդրության փոփոխությունները, ԱՌՆ ազգային ռազմավարության իրականացման ուղղությամբ բոլոր գերատեսչությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների, համայնքների և անհատների գիտակցված մասնակցությունը։ Խոսելով այս ոլորտում Հայաստանի ձեռքբերումների մասին նախարարը նշել է, որ 2005 թ. Հայաստանը միացել է Հյոգոյի գործողությունների ծրագրին, ինչից հետո միջազգային կառույցները սկսել են սատարել մեր երկրին աղետների ռիսկի նվազեցման պոտենցիալի ստեղծման գործում: «Այս խնդրի լուծումն աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումն էր, որը դարձավ ԱԻՆ և ՀՀ կառավարության համար կարևորագույն գործընկեր: 2017 թ. ՀՀ կառավարությունն ընդունեց աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագիրը: Ազգային պլատֆորմի և միջազգային գործընկերների աջակցությամբ մենք մշակել ենք ԱՌՆ և քաղաքացիական պաշտպանության մասին նոր օրենքի նախագիծ, որը կանոնակարգում է ռիսկերի նվազեցման, աղետների արձագանքման և վերականգնողական աշխատանքների իրականացման իրավունքներն ու պարտականությունները»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարն իր խոսքն ամփոփեց՝ շեշտելով, որ կայուն զարգացումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք կարողությունների զարգացման ուղղությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր