3730 դիտում
11:44 08-07-2019
Ճիշտ կլինի, որ մարդատար տրանսպորտային միջոցները շահագործվեն դիզելային վառելիքով, որ բռնկում չառաջանա. Ֆելիքս Ցոլակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Փրկարարները ժամանակին հասել են դեպքի վայր, ոչ մի վայրկյան ուշացում չի եղել, կանչ ստանալուց հետո ընդամենը 4-5 րոպե է տևել հասնելը, դա շատ լավ ցուցանիշ է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Արարատ-Երասխավան ճանապարհի՝ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]վթարին[/url]: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/08/mes/3043927]Tert.am[/url]-ը։
Հարցին, թե 2014 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտակայքի վթարից հետո «Գազելների» անվտանգության առումով ինչ հետևություններ են արվել, Ցոլակյանն ասաց, որ հետևություններ հիմա էլ պետք է արվեն: «Մի քանի անգամ ասել եմ, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով, պետք է զգուշություն ցուցաբերեն, բայց այստեղ, ինչքան հասկանում եմ, «Գազելի» վարորդը մեղք չի ունեցել»,- նշեց նա:
Նախարարն ասաց՝ խնդիր կա նաև այն հարցում, թե մարդատար տրանսպորտային միջոցներում ինչ վառելիք է օգտագործվում: «Ճիշտ կլիներ, որ օգտագործեին ոչ թե գազ ու բենզին, այլ դիզել, որ այդպիսի բռնկում չառաջացնի»,- նշեց նա:
Ցոլակյանն ասաց, որ հնարավոր է օրենսդրական փոփոխություններ ներկայացնեն և նշեց, որ պետք է վարքագիծ մշակվի, որ հնարավոր լինի խուսափել այդպիսի դժբախտ դեպքերից:
Նա նաև նշեց, որ վարորդներից շատերը տրանսպորտային միջոցներն շահագործում են առանց տեխզննում անցկացնելու, որից հետո սանկցիաներ են կիրառվում նրանց նկատմամբ:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/08/mes/3043927]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1987 դիտում
10:04 04-11-2015
Porsche-ը կասեցրել է ամերիկյան շուկայում դիզելային վառելիքով Cayenne-ի վաճառքը
5502 դիտում
11:55 11-01-2017
Դիզելային վառելիքով ավտոմեքենաների պատճառով Volkswagen-ը ԱՄՆ-ին կվճարի 4 միլիարդից ավելի դոլար
12731 դիտում
18:58 05-09-2019
Ֆելիքս Ցոլակյան. Հավատում եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին