211652_close_icon
views-count2930 դիտում article-date 14:59 15-05-2019

Տարվա աղմկոտ տրանսֆերը. Գրիզմանը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Այս մասին հայտնել է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը: Սա, այս տարվա առայժմ ամենաաղմկոտ տրանսֆերն է: Ֆրանսիայի հավաքականի խաղացող կարիերան կշարունակիէ «Բարսելոնայում»: Հուլիսի 1-ից 28-ամյա խաղացողի հրաժարագինը 200 մլն եվրոյից կդառնա 120 մլն եվրո: «Սրանք հիասքանչ հինգ տարիներ էին, շնորհակալություն ձեզ ամեն ինչի համար, դուք միշտ կմնաք իմ սրտում»,- ասել է ֆուտբոլիստը՝ դիմելով ակումբի երկրպագուներին: Գրիզմանը մադրիդցիների կազմը համալրել է 2014 թվականին՝ տեղափոխվելով «Ռեալ Սոսյեդադից»: Տրանսֆերի արժեքն այդ ժամանակ կազմել էր 30 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, նա մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 256 հանդիպման և դարձել 133 գոլի հեղինակ: 2017/18 մրցաշրջանում Գրիզմանը թիմի կազմում նվաճել է Եվրոպայի Լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Նմանատիպ նյութեր