211652_close_icon
views-count22666 դիտում article-date 21:32 14-05-2019

Զինծառայող Ա. Խեչումյանը մահացել է զորավարժության ժամանակ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով ստացած վնասվածքներից. ՔԿ

2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/14/1124780/]ավելի վաղ [/url]Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Կապանի ԶԿ զինծառայող Արարատ Խեչումյանը: «Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը՝ ծնված 1999թ. Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին,-գրել էր նա:

Նմանատիպ նյութեր