10986 դիտում
17:56 22-01-2020
Պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել
Ձորն ընկնելու հետևանքով ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/21/1145513/]դիրքում մահացել է [/url]պայմանագրային զինծառայող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-տեղեկացնում է Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
4678 դիտում
11:44 10-04-2015
19-ամյա զինծառայողը մահացել է ֆուտբոլային դարպասը գլխին ընկնելու հետևանքով. ՀՀ Քննչական կոմիտե
Այս բաժնից
700 դիտում
13:08 06-02-2025
Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը
613 դիտում
11:13 06-02-2025
Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին