Երկրի վրա վերջին 2 տարում ամենահզոր մագնիսական փոթորիկն է տեղի ունենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երկրի վրա սկսվել է վերջին 2 տարում ամենահզոր մագնիսական փոթորիկը: Ինչպես փոխանցում է OРT-ն, այս մասին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բոգաչովը:
Փոթորիկն արդեն դադարել է, սակայն դրա ազդեցությունը դեռ կզգացվի մինչև ուշ գիշեր:
Գիտնականները նշում են, որ դա պայմանավորված է արևի ակտիվությամբ: Որոշ մարդիկ կարող են գլխացավեր ունենալ:
Գիշերային ժամերին Երկիր մոլորակի մագնիսական դաշտը կկարգավորվի: