Երկիր մոլորակին հերթական հզոր մագնիսական մեծ փոթորիկն է վրա հասել
Առաջիկա օրերին մեր մոլորակը կգտնվի մագնիսական հզոր փոթորիկի մեջ և, ինչպես միշտ, այն վրա է հասել Արևի վրա պսակային զանգվածների ժայթքումների հետևանքով:
Գիտնականները նշում են, որ գեոմագնիսական ալիքները կազդեն առաջին հերթին զգայուն մարդկանց վրա՝ գլխացավ, անքնություն և դյուրագրգռություն:
Որպես կանոն՝ արտանետումներից հետո Արևի վրա առաջանում են պսակաձև անցքեր: