2667 դիտում
19:52 13-05-2019
Քոչարյանի գործով մեղադրող կողմը ներկայացրել է վկաների 800 հոգանոց ցուցակ. Ալումյանը կարծում է՝ վկաները կարող են 4 տարվա ընթացքում հարցաքննվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/05/13/alumyan/2997743]Tert.am[/url]-ը գրում է. Այս պահի դրությամբ մեղադրող կողմը ներկայացրել է վկաների 800 հոգուց բաղկացած ցուցակ, մենք այս պահի դրությամբ ներկայացրել ենք 10 հոգանոց ցուցակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Մեր ցուցակում կան ՍԴ դատավորներ, Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը: Ընդհանուր պարզ է, որ այդ 800 վկան կարող են հարցաքննվել մի 4 տարում»,- նշեց Ալումյանը:
Հարցին՝ ՍԴ դատավորներն ի՞նչ առնչություն ունեն Քոչարյանի մեղադրանքին, Ալումյանը պատասխանեց՝ «Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլի, կա այնպիսի դրույթ, որ այդ ժամանակ ճնշում է եղել ՍԴ դատավորների նկատմամբ, ընդ որում՝ առանց մասնավորեցնելու՝ որ դատավորների վրա է ճնշում եղել և ինչպես է արտահայտվել այդ ճնշումը: ՍԴ բոլոր դատավորներից անհասկանալի սկզբունքով ընտրվել է 2 դատավոր և նախաքննության ընթացքում հենց նրանց են հարցաքննել: Երկուսն էլ, ի դեպ, ժխտել են իրենց նկատմամբ ճնշումը»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/13/alumyan/2997743]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1756 դիտում
16:15 09-01-2019
Մեղադրող կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
2026 դիտում
09:20 15-08-2023
Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազը մտել է Գլխավոր դատախազության շենք ու պատիվ պահանջել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
919 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
955 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի