1789 դիտում
16:15 09-01-2019
Մեղադրող կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդության քննարկումը հետաձգվեց: Դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Դատախազությունը և քննիչը քննարկեցին այդ հարցը, պաշտպանական կողմն առարկեց այդ միջնորդության դեմ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի հունվարի 10-ին՝ 14:00-ին»,- ասաց Ալումյանը:
Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր: Այս հարցով քննություն իրականացնող դատավորը Նելլի Բաղդասարյանն է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:
Նմանատիպ նյութեր
3120 դիտում
18:39 27-11-2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. նիստը կշարունակվի վաղը
2578 դիտում
16:44 14-01-2019
Քոչարյանի պաշտպանները քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն
Այս բաժնից
721 դիտում
12:02 23-01-2025
Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա
754 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net