Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է 2019 թ. մայիսի ամսվա շաբաթական վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 6-ից 10-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2606 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 3 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 7 զանգ-բողոքի:
Մայիսի 6-ից 10-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1335 քաղաքացի: