Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է 2019 թ. ապրիլ ամսվա շաբաթական վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի ապրիլի 1-ից 5-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3293 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 6 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 14 զանգ-բողոքի:
Ապրիլի 1-ից 5-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1803 քաղաքացի: