211652_close_icon
views-count584 դիտում article-date 12:44 13-05-2019

Արսեն Թորոսյանը հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման ավելացում է նախատեսում

Հաջորդ տարվա պետական բյուջեի հայտի մեջ հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման մեծացում է նախատեսվում: «[url=https://armenpress.am/arm/news/974523.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին. նախարարի մամուլի ասուլիսը անցկացվում է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: «Ասուլիսի վայրը պատահաբար չենք ընտրել: Որոշել ենք պարբերաբար տարբեր բուժհիմնարկներում անցկացնել մեր միջոցառումները: Հոգական առողջության պահպանման ազգային կենտրոնը մեր խոշորագույն հոգեկան առողջության պահպանման կենտրոններից է, որտեղ իրենց բուժումը և խնամքն են ստանում հարյուրավոր քաղաքացիներ»,-ասաց նա: Անդրադառնալով հոգեկան առողջությանը հատկացվող ֆինանսավորմանը՝ Թորոսյանն ասաց, որ 2018 թվականից սկսած նախարարությունը հավելյալ միջոցներ է դուրս գրել հոգեկան առողջության կենտրոնների համար, որոնց միջոցով հնարավոր է դարձել հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանները որոշակիորեն բարելավել: «Մենք միանում ենք «Չկա առողջության առանց հոգեկան առողջության» աշխարհում ընդունված կոչին և գնում ենք դեպի համայնքային հոգական առողջության զարգացմանը` հայեցակարգային առումով հնարավորություն տալով հիվանդին բուժում ստանալ իր համայնքում` ոչ մեկուսացված»,-հավելեց նա: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց ոլորտում կոռուպցիայի առկայությունը, ապա հավելեց, որ ամեն ինչ արվում է պետական ապարատում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ: «Կոռուպցիայի դեմ մենք պայքարում ենք կանխարգելման, համակարգերի ներդրման և պատժման միջոցով»,-ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր