696 դիտում
16:12 10-04-2019
ԱՆ-ն նախատեսում է քաղցկեղի ախտորոշման և բուժման ֆինանսավորման զգալի ավելացում
Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները` Armenia imPACT Review առաքելության շրջանակներում:
Ինչպես տեղեկացրեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, այցի նպատակն է խորհրդատվական աջակցություն տրամադրել քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման և ներդրման հարցում:
Միջազգային փորձագետները հանդիպել են առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության անձնակազմին: Առաքելության ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև այցելություններ ուռուցքաբանական ծառայություն մատուցող բժշկական կազմակերպություններ:
Թեև վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում (2017 թվականին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է ընդամենը 0.2%-ով), այնուամենայնիվ,ԱՀԿ կանխատեսումների համաձայն,մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում քաղցկեղի նոր դեպքերի թիվը կարող է հասնել ներկայիս 12 միլիոնից մինչև 27-ի, իսկ մահերինը` 8-ից 17 միլիոնի:
Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ, ինչը մահացության, այդ թվում` վաղաժամ մահացության պատճառներից 2-րդն է սրտանոթային հիվանդություններից հետո: 2012թվականի նկատմամբ քաղցկեղի տարածվածությունը 2017-ին աճել է 27%-ով,իսկ հիվանդացության նոր դեպքերի թիվը կազմել է 8389, ինչը 6%-ով ավելին է 2012-ի համեմատ:
Ելնելով խնդիրի կարևորությունից` առողջապահության նախարարությունը նախատեսում է քաղցկեղի ախտորոշման և բուժման ոչ միայն ֆինանսավորման զգալի ավելացում, այլև քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության ներդրում:
Նմանատիպ նյութեր
581 դիտում
12:44 13-05-2019
Արսեն Թորոսյանը հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման ավելացում է նախատեսում
8083 դիտում
23:01 16-10-2017
Մոուրինյոն ցանկանում է աշխատավարձի զգալի ավելացում
1270 դիտում
14:38 31-03-2021
Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացում․ ԿԲ
Այս բաժնից
655 դիտում
23:37 26-04-2024
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
547 դիտում
23:06 26-04-2024
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է