Նկատելի է էժան հոսանքի արտադրության ծավալների ավելացում. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրում է էներգետիկ ոլորտի ընկերությունների ներկայացրած սակագնային հայտերը, որից հետո պարզ կլինի, թե դրանք որքանով են հիմնավորված, էներգաարտադրության կառուցվածքում տեղի են ունենում դրական փոփոխություններ։
Մասնավորապես նկատելի է էժան հոսանքի արտադրության ծավալների ավելացում։ Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը այն հիմնական գործոններից է, որը վերջին երկու-երեք տարիներին պատճառ է դարձել բաշխիչ էլեկտրացանցերում ֆինանսական լուրջ ճեղքվածքների առաջացման համար։ Սա սակագների վերանայման օբյեկտիվ պատճառներից է, որն անշուշտ անհնարին է անտեսել» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։