Մոուրինյոն ցանկանում է աշխատավարձի զգալի ավելացում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է մանկունյանցիների հետ քննարկել նոր պայմանագրի պայմանները:
Պորտուգալացի մասնագետը համաձայն է երկարաձգել պայմանագիրը, եթե զգալիորեն բարձրացվի աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 15 միլիոն ֆունտ:
Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի նոր պայմանագրում արտացոլվեն այն հաջողություններն ու առաջընթացը, որին նրան հաջողվել է հասնել անգլիական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ 8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ 20 միավորով երկրորդ տեղում է՝ ոչ մի խաղում պարտություն չկրելով: