211652_close_icon
views-count3775 դիտում article-date 23:41 12-05-2019

Աբրամովիչն ու Ուսմանովը ընդգրկվել են Մեծ Բրիտանիայի 10 ամենահարուստ մարդկանց շարքում

The Sunday Times պարբերականը ներկայացրել է 2019 թվականին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցանկը: Ցանկում ընդգրկվել են երկու ռուսաստանցի. «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը 9-րդ տեղում է: Գործարարի կարողությունը գնահատվում է 11,22 մլրդ ֆունտ, մեկ տարում այն աճել է 1,88 միլիարդով: 2018 թվականին Աբրամովիչը 13-րդն էր: 8-րդ տեղում, ինչպես նախորդ տարի, ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովն է, որի կարողությունը գնահատվում է 11,4 մլրդ ֆունտ: Օգոստոսին Ուսմանովը Լոնդոնի «Արսենալում» իր ունեցած 30% բաժնետոմսերը 550 մլն ֆունտով վաճառեց ամերիկացի գործարար Սթեն Կրոնկեին: Վարկանիշի առաջատարը հնդիկ գործարարներ Շրի և Գոպի Հինդույաները՝ 22 մլրդ ֆունտ:

Նմանատիպ նյութեր