Հեմիլթոնը գերազանցեց Բեքհեմի ռեկորդը և դարձավ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարզիկը
«Ֆորմուլա-1»-ի վեցակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարզիկը:
«Մերսեդեսի» ավտոարշավորդի կարողությունը գնահատվում է 224 մլն ֆուտ. դա ռեկորդային գումար է վարկանիշի 32-ամյա պատմության մեջ: Նախորդ ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին. 2013 թվականին նրա կարողությունը գնահատվում էր 200 մլն ֆունտ:
Լյուիսի աշխատավարձը կազմում է տարեկան 40 մլն ֆունտ՝ ներառյալ պարգևավճարները: Բրիտանացու աշխատավարձը «Մերսեդեսում» ավարտվում է 2020թ. վերջում, և ներկա պահին պարզ չէ, թե որտեղ է գործող չեմպիոնը շարունակելու կարիերան: