Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մայիսի 11-ին, ժամը 17:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 46 շենքի 4-րդ հարկ բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա.Մ.-ին (ծնված 1948 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 00:22-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Գ.Հ.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: