211652_close_icon
views-count2663 դիտում article-date 12:55 11-05-2019

Մահացել է խորհրդային եւ պետական եւ քաղաքական գործիչ Վլադիմիր Ղալումյանը

Երեւանում, 87 տարեկանում մահացել է խորհրդային եւ պետական եւ քաղաքական գործիչ Վլադիմիր Ղալումյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա մայսիի 12-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ մայիսի 13-ին, Տավուշի մարզի Սեւքար գյուղի գերեզմանատանը: Վլադիմիր Ղալումյանը 1965-1970 թվականներին եղել ՀԿԿ Իջեւանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1970-1972 թվականներին՝ ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1972-1986-ին՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ Ղալումյանը 1966 թվականից ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ է, եղել է ՀԽՍՀ 5-րդ եւ 10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1986-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, 1988-1992 թվականներին՝ «Հայանտառ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն: Վլադիմիր Ղալումյանը պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով, 2012 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2012-ին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով:

Նմանատիպ նյութեր