211652_close_icon
views-count2133 դիտում article-date 10:27 15-09-2015

«Դավադիտ եղած» Ղալումյանը. «Առավոտ»

«Առավոտի» խմբագիրը գրում է. «Երբ մարդիկ ներկայացնում են իրենց ինքնակենսագրությունը (ռեզյումեն)՝ աշխատանքի ընդունվելու համար, նրանք, եթե դա լուրջ պաշտոն է, ը նդգրկում են հատուկ բաժին՝ շփվելու հմտություններ (communication skills): Ինչի՞ համար են դրանք պետք. եթե աշխատանքն այսպես թե այնպես առնչվում է մարդկանց, ապա դու պետք է կարողանաս շփման եզրեր գտնել այդ մարդկանց հետ՝ քո պարտականությունները կատարելու համար: Պաշտոնյաների եւ պատգամավորների համար այդ բաժնի հատուկ ենթաբաժինը պետք է կազմի լրատվամիջոցների հետ շփվելու մշակույթը: Թե չէ՝ կստացվի Իջեւանի գործող քաղաքապետ եւ վերընտրված Վարդան Ղալումյանի 1in.am-ին տված հարցազրույցը, որը հասարակությանը, այդ թվում՝ իր ընտրողներին արհամարհելու վառ օրինակ է: Իրականում այդ արհամարհանքը պատժվում է հասարակության կողմից: Այն երկրներում, որտեղ հասարակություն կա: Քաղաքապետի պաշտոն ունեցող եւ այդ պաշտոնին հավակնող մարդը պետք է որ իմանա, որ նա իրավունք չունի պատասխանելու լրագրողի հարցին՝ «քե՞զ ինչ» տղայական-բակային «ռազբորկայի» մակարդակով՝ այն բառապաշարով, որն, ըստ երեւույթին, ընդունված է այդ գործչի միջավայրում: Իրականում նա պարտավոր է պատասխանել լրագրողի հարցին, անգամ եթե այդ հարցը նեղ անձնական է: Բայց տվյալ դեպքում լրագրողն անձնական հարցեր չի տվել: Օրինակ՝ «ինչո՞ւ եք ԲՀԿ-ից տեղափոխվել ՀՀԿ» հարցը միանգամայն բնականոն է քաղաքական գործչի պարագայում, եւ ենթադրվում է, որ վերջինս լրագրողին (ու, հետեւաբար, քաղաքացիներին) պետք է բացատրի, թե ինչով է, իր կարծիքով, ՀՀԿ-ն ավելի լավը, քան ԲՀԿ-ն»: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր