ՀՀ նախագահն ու վարչապետը կրկին առանձին են մասնակցում միջոցառումներին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Արցախում տեղի ունենալիք միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ է մեկնել պատվիրակություն կառավարությունից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատվիրակություն Ազգային ժողովից՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:
Եվ հետաքրքիրն այս դեպքում այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին առանձնացել է և որոշել է տոնակատարություններին մասնակցել Երևանում:
Իհարկե, առաջին հայացքից այստեղ արտառոց ոչինչ չկա, և համամասնորեն են փորձել բաշխել միջոցառումներին մասնակցող պաշտոնյաներին: Սակայն վերջերս հաճախ է պատահում, որ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ճանապարհները չեն հատվում, կարծես թե Արմեն Սարգսյանը իր միջավայրն է ձևավորել և գերադասում է չհայտնվել Փաշինյանի հետ նույն միջոցառմանը, իսկ նախկինում նման բան հազվադեպ կարող էինք տեսնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]